ՀԱՀ-ում հաղորդել են երկրի ընկերություններում...

«Գազպրոմ»-ը հարավաֆրիկյան ընկերությունների հետ բանակցություններ Է վարում ներդրումների նպատակով, ընդ որում՝ հարավաֆրիկյան Sasol-ի հետ նախագիծը գտնվում Է համաձանեցման փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան:

«Այն դեռ համաձայնեցման գործընթացում Է մինչեւ բանակցությունների եզրափակիչ փուլը»,-ասել Է դեսպանը՝ պատասխանելով «Գազպրոմ»-ի եւ Sasol-ի համատեղ նախագծի իրադրության վերաբերյալ հարցին: «Գազպրոմ»-ը հետաքրքրված Է ՀԱՀ-ում նավթի եւ գազի ոլորտի նախագծերով, ներդրումների համար հնարավորություններով: «Գազպրոմ»-ը բանակցություններ Է վարում հարավաֆրիկյան ընկերությունների հետ, որոնք զարգացնում են այդ նախագծերը, ցանկանում Է գործընկեր դառնալ նրանց հետ»,-նշել Է դիվանագետը:

Նա հավելել Է, որ հարավաֆրիկյան ընկերությունների հետ նույնպիսի բանակցություններ Է վարում «Ռուսգիդրո»-ն: «Բանակցություններ են վարվում: Բայց բոլոր քննարկումները փետրվարի 24-ին դադարեցվեցին…երկու կողմից՝ ռուսական եւ ՀԱՀ-ի կողմից»,-ասել Է դեսպանը: