Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան։
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման խնդիրներից, նշել է․ «Մենք ունենք գործարաններ, որոնք ուղղակի մրցունակ չեն կարող լինել։ Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան։ Տեղի կունենա տեղական արտադրանքի վերացում», - նշել է Սարգսյանը։



