Հաագայում զանգվածային անկարգություններ են տեղ...

Հինգշաբթի երեկոյան Հաագայում տեղի են ունեցել լայնածավալ անկարգություններ, որոնց մասնակցել է առնվազն հարյուր մարդ: Անկարգությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Միջադեպի մասին հայտնել է Omroep West հեռարձակող կորպորացիան։

Նշվում է, որ տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 22:00-ին) երիտասարդների մեծ խումբ է հավաքվել Շևենինգենի տարածքում՝ լողափի մոտ, ենթադրաբար՝ ընդհարբվելու նպատակով։ Փողոցային անկարգությունները ցրելու համար անհրաժեշտ էր տեղակայել ոստիկանություն և հատուկ նշանակության ուժեր, որոնք հանդիպել են դիմադրության։ Երիտասարդները քարեր, հեծանիվներ և ապակու բեկորներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Ոստիկանության գնահատականներով՝ անկարգություններին մասնակցել է 100-300 մարդ, և անկարգությունները ճնշվել են միայն կեսգիշերին։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ անկարգությունների հրահրողները դեռևս չեն ձերբակալվել։ Տարածքում ավտոբուսների և տրամվայների որոշ երթուղիների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։