Գյումրու ՔՊ ականները Փաշինյանին խայտառակում ե...

Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքին, իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ՝ թող լավ լինեն, անփորձանք լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Հարցին՝ իր որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ինչո՞ւմ են մեղադրում, նա պատասխանեց. «Փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ-որ խիբար-միբար, բան հավաքում, տանում, թափում են դաշտերը։ Յանի տղես ասել է, թե տարեք լցրեք այստեղ։ Ծիծաղելի է, դա էլ արժեք չունի, գին չունի։ Ինքը պետական կառույցում չի աշխատել։ Դա իրենից արժեք չի ներկայացնում, որը թափում են, հիմա եկեք գնանք ամբողջ քաղաքի չորս բոլորը նմանատիպ բաներ թափած են»։

Դիտարկմանը, որ որդին մեղադրվում է շորթման հոդվածով, ինչի՞ մասին է խոսքը, Գյումրիի քաղաքապետն ասաց. «Շորթում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորթում կատարել։ Ինքը պետական կառույցում չի աշխատել, այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերումի թափածի մասին է խոսքը։ Ինքը ոչ խաբար է, ոչ էլ այդպիսի բան կա։ Հերթական գործ կարելու սկզբունքն է»։

Դիտարկմանը, որ գյումրեցի ՔՊ–ական պատգամավորները, մասնավորապես, Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ թող Վարդան Ղուկասյանը գլուխը կախ աշխատի և եթե որդին հանցագործ է, իր քաղաքապետ լինելով նա չի փրկվում, Ղուկասյանն ասաց. «Ես դրանց չեմ ուզում հակադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, ճանաչվածություն չունեն։ Ես էս քաղաքի ամեն երկրորդ տունը, երրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ էլ ճանաչել, պատահական ծլել են։ Սպասեք,  այդպես պատահական էլ կգնան, հիմա դրանց պիտի ես հակադարձե՞մ։ Հանձնարարական են ստացել, որպեսզի ինձ շարքից հանեն, իրենք ասեն, ես պատասխանեմ,  բայց այդ հաճույքը ես իրենց չեմ պատճառի, որովհետև իրենք այդքան հարգանք չունեն, այդքան քաշ չունեն։ Իրենք այս քաղաքում 1000 հոգանոց մարդիկ են, իրենք 1500 ձայն ունեն, կապրենք, կտեսնենք։

Այդ ձայներն էլ որ հավաքել են, բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել, տվեցին ու ընտրությանը մասնակցեցին։ Այդ ձայները իրենց ձայները չեն։ Մի մարդուն 60 000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարահանել, մեզ մոտ էլ այդ փաստերը կան։ Ես կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրի, իր թիմը իրեն խայտառակում է։

Սպասեք, всему свое время»,- հայտարարեց քաղաքապետը։