Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները արդեն մեկնարկել են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու հավակնություններ ունեցող Կարեն Սարուխանյանը:
Նա նաեւ լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ 15 մետր բարձրություն ունեցող տոնածառը մատակարար ընկերությունը գնել է Վրաստանից:
Տոնածառի հետ ձեռք են բերվել նաև համապատասխան զարդարանքներն ու դեկորները:
Շիրակի մարզպետը փոխանցել է՝ տոնածառը, անհրաժեշտ զարդարանքներն ու դեկորները գնելու համար 20 մլն դրամից մի փոքր ավել է ծախսվել:
Նշենք, որ այս տարի Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին: Արարողությունը տեղի կունենա այդ օրը, ժամը 20-ին:



