Հերքում Այսօր «Հրապարակ» օրաթերթում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին` հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն Մարտուն Գրիգորյանի որդուն, բացարձակապես չի համատասխանում իրականությանը։ Նման քննարկում գոյություն չունի։ Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն 04.12.2025թ․



