Գյումրիում ՔՊ-ականների «տակից հողը փախչում է»...

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Գյումրիում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո ստեղծվել է քաոսային վիճակ: Ո՛չ քաղաքային կառավարումն է հաջողվում «յոլա» տանել, ո՛չ բյուջետային ծախսերն իրականացնել: Այլ կերպ ասած՝ քաղաքը մատնված է անտերության:

Տեղի ՔՊ-ական մեր աղբյուրները նշում են, որ թեեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հավանության արժանացած թեկնածու, այս պահին դեռ գործող պատգամավոր Կարեն Սարուխանյանը փորձում է հայրաքաղաքում իրավիճակը վերահսկելի դարձնել եւ ցույց տալ, որ ամեն հարց կարող է լուծել, սակայն իրականում ոչ միայն վերջինիս, այլեւ տեղի ՔՊ-ականների «տակից հողը փախչում է»: Գործերը հեչ լավ չեն:

ՔՊ-ականներին հատկապես անհանգստացրել է այն հանգամանքը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ շրջապատից տեղեկատվության արտահոսք է եղել, թե՝ վերջինս եւս պատրաստվում է առաջադրվել՝ որպես քաղաքապետի թեկնածու, բայց դեռ այս պահին կամուկացի մեջ է:

Մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանը «գլուխ է գովացել», որ եթե ինքն առաջադրվի, 30 եւ ավել տոկոս ընտրազանգվածի ձայները կլինեն իր գրպանում: Այնպես որ, կառաջադրվի, թե՝ ոչ, կախված է նրանից, թե ինչ «վերաբերմունք» ցույց կտա ՔՊ-ն իր նկատմամբ, օրինակ, իր հետ առնչվող քրեական գործերը «ջրելու հարցում»:Իսկ այն, որ Գյումրիում եւ հարակից համայնքներում Վարդան Ղուկասյանն ունի լուրջ ընտրազանգած, փաստում է յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։