Գյումրիի «Չոր նավահանգիստ»-ն «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հյուսիսարևմտյան հանգույցն է։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ Գյումրիի «Չոր նավահանգիստը» դեռ չի գործարկվել։
«Չոր նավահանգիստ»-ն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի անբաժանելի մասն է: Միջազգային գործընկերների կողմից որոշակի հետաքրքրություն կա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ»,- ընդգծել է Քերոբյանը։
Նախարարը պարզաբանել է, որ հետաքրքրություն են ցուցաբերում, մասնավորապես, Ծոցի երկրները։



