Գուտերեշը Բեյրութին հարվածներն ու Հանիեի սպան...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչպես նաև Իսրայելի հարվածները Բեյրութին, ներկայացնում են իրավիճակի վտանգավոր սրացում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ հարձակումները, որոնք մենք տեսանք հարավային Բեյրութում և Թեհրանում, ներկայացնում են վտանգավոր էսկալացիա այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը, բոլոր իսրայելցի պատանդներին ազատելուն և մարդասիրական օգնության զգալի ավելացմանը»,- ասել է Դյուժարիկը։