Գուցե բանակցեիք եւ 20 թվականին չլինե՞ր պատերա...

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե՝ «Այնպիսի տպավորություն է՝ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ ի դեմս ձեզ, դուք մերժել եք բանակցել։ Գուցե բանակցեիք և դրա արդյունքում չլիներ 20թ․ պատերազմը և ունենայինք Արցախ»։ «Երբեք չի եղել այնպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում ձևավորված բովանդակությունն ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»,- հավելեց վարչապետը։ «Իսկ վերնագրի հատվածը ես ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչ բովանդակություն ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ իմ վարած բանակցությունների արդյունքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։