Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրա...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հանրահայտ «Sport Point» խանութների ցանցն արդեն Հայաստանում է: Այսօր Երևանում՝ Աբովյան 9 հասցեում, բացվել է «Sport Point»-ի առաջին մարզախանութը, որը համալրված է համաշխարհային լավագույն բրենդներով: