Հանրակրթական դպրոցներում ավարտական արարողություններից մեկ օր անց վերջին զանգը հնչել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռուսաստանի Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ այսօր ռուսական դպրոց են այցելել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու պատգամավոր Շաքե Իսայանը: Դպրոցի հետ Գագիկ Ծառուկյանի սերտ բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Կարևոր համարելով հայ-ռուսական հարաբերությունները ՝ ԲՀԿ ղեկավարը կրթական այս հաստատության կարիքները մշտապես պահել է իր հոգածության ներքո:



