Գ.Ծառուկյանի բարձր հովանու ներքո Հայաստանում...

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է սպորտային պարերի աշխարհի առաջնություն: 30 երկրի 150 զույգ առաջին անգամ Հայաստանում` «Փարավոն» ժամանցի կենտրոնում, բարձրացել է բեմ` ներկայացնելով լատինամերիկյան պարեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող միջոցառումը լուրջ հեռանկարներ է բացում այս ոլորտի մասսայականացման համար,-նշել են կազմակերպիչները: