«Գ.Ծառուկյան» հիմնադրամի հերթական սոցիալական...

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Արմավիր ու Մեծամոր քաղաքների և հարակից 20 համայնքների սոցիալապես անապահով ավելի քան 300 ընտանիքի հերթական աջակցությունն է ցուցաբերել: Նկատի ունենալով ԲՀԿ Արմավիրի տարածաշրջանային կանանց խորհուրդ դիմած բնակիչների աննախադեպ մեծ թիվն ու սոցիալական ծանր վիճակը՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է օգնություն տրամադրելիս առաջնահերթութուն տալ առավել խոցելի խմբերին: