Գրիգոր Մինասյանը մեկ շաբաթով մեկնում է արձակո...

ՀՀ վարչապետի որոշմամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկ շաբաթով մեկնում է արձակուրդ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2023 թվականի ապրիլի 14-20-ը ներառյալ:
  2. Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը»: