Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
Նախօրեին Թունբերգը կոչ էր արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև:
«Էրդողանը խոսում է Պաղեստինի հետ համերաշխության մասին, սակայն Թուրքիայի նավահանգիստները մնում են բաց՝ թույլ տալով, որ նավթը հասնի Իսրայել և վառելիք ապահովի պաղեստինցիներին սպանող ռազմական մեքենային համար: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը շահագործում է BP-ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, ապահովում է Իսրայելի նավթի մատակարարման գրեթե կեսը», - ասել էր նա: