ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է սպառնալ Դանիային առևտրային պատերազմով։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ԱՄՆ ապագա ղեկավարի հետ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքներով։
«Թրամփը չորեքշաբթի մեր հեռախոսազրույցի ընթացքում չհրաժարվեց իր սպառնալիքներից՝ կիրառել տնտեսական ճնշում՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Մենք չենք ուզում առևտրային պատերազմ Թրամփի հետ, սակայն պատրաստվում ենք դրան՝ Դանիայի գործարար հանրության հետ համատեղ», – մեջբերում է նրա խոսքերը Reuters գործակալությունը։