Իրաքի իշխանությունները, Հորդանանից ժամեր անց,...

Իրաքի իշխանությունները Հորդանանից հետո արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը՝ խախտումները վերացնելու համար տալով 30 օր, ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԶԼՄ-ների և կապի վարչությունը վարչապետի ցուցումով որոշել է արգելափակել Telegram-ի հասանելիությունը, քանի որ օպերացիոն ընկերությունը չի կատարում օրենսդրության պահանջները և չի ձեռնարկել իրենից պահանջվող գործողությունները՝ կանոնները խախտող բովանդակությունը հեռացնելու համար։ Այս կապակցությամբ ձեռնարկվել են տվյալ միջոցները, ընկերությանը տրվում է 30 օր՝ իրավական կարգավիճակը կարգավորելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հորդանանի հասարակական անվտանգության վարչությունը հայտնել էր Telegram-ի հասանելիության արգելափակման մասին, քանի որ հավելվածը սպառնում է ազգային անվտանգությանը։ Գերատեսչությունը նշել էր, որ թագավորության իշխանությունների կարծիքով՝ մեսենջերը հարթակ է տրամադրում ծայրահեղականության, ֆունդամենտալիզմի տարածման և ազգային անվտանգությանը սպառնացող կիբեռհանցագործությունների կատարման համար։