ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունե...

Մենք նախարարական հանդիպում ենք անցկացնելու Կենտրոնական Ասիայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հարցերով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Կարծում եմ՝ սա շատ ժամանակին է՝ հաշվի առնելով անցած հանգստյան օրերին Սև ծովում տեղի ունեցած հարձակումները։

Մենք կխոսենք Սև ծովի անվտանգության, ինչպես նաև տրանսպորտային հասանելիության մասին։ Բոլորը ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ պորտֆելները, առևտրային երթուղիներն ու մատակարարման շղթաները։

Մեր գլխավոր պահանջներից է զորքերի դուրսբերումը բոլոր այն երկրներից, որտեղ ներկայում տեղակայված են ռուսական զորքերը»,- նշել է Կալասը։

«Մենք շատ բան ունենք քննարկելու Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բոլոր գործընկերների հետ»,- հավելել է նա։