
«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները սկսել են անժամկետ նստացույցը, որի մասին երեկ էին հայտարարել։
Թատրոնի ֆեսյբուքյան էջում դերասանները լուսանկար են հրապարակել նստացույցից՝ գրելով՝ օր առաջին։
Հիշեցնենք՝ «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը պայքարում է կառավարության որոշման դեմ, որով իրենց թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին են միավորում։