Գործարկվելու է էլեկտրական շչակ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում և միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։