Գործարկվել է «Մայր Հայաստան» դաշինքի պաշտոնական կայքէջը: Դաշինքի տրածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այստեղ կարող եք ծանոթանալ «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներին, դաշինք կազմելու մասին Հուշագրին, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակին, մեզ հետ կապ հաստատելու առկա բոլոր միջոցներին, նաև «Մայր Հայաստան» շարժման Հռչակագրին և հիմնադրման նպատակներին։
Կայքում պարբերաբար հրապարակվում են նաև «Մայր Հայաստան» դաշինքի նորությունները, լուսանկարներն ու տեսանյութերը:



