Գործարար Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձեր...

«Олейна» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձերբակալության» մասին տեղեկությունը։

Նա РБК-ին ասել է, որ ինքը Մոսկվայում է և չի ձերբակալվել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե գործարարը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում։

Exoil Group հոլդինգի սեփականատեր Կարեն Վանեցյանը РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է։

«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ սովորականի պես է», - ասաց նա՝ նշելով, որ «ձերբակալում չի եղել»։

Հիշեցնենք՝ Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել նրա ձերբակալության մասին մամուլում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։