«Գործարանային» մետրոյի հարևանությամբ հրդեհ է...

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամացիների փողոցում «Գործարանային» մետրոյի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: