Նիկոլ Փաշինյանը 3-րդ Հանրապետությունն ուղղակի թաթախել է արյան մեջ և իրեն թվում է, որ եթե անունը փոխի, ստեղծի 4-րդ Հանրապետություն՝ մաքրվում է այդ ամենից։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դրան զուգահեռ պատերազմ է հայտարարել Արարատ սարին, մեր արժեքային համակրգին և մեր ինքնությանը։ Պետք է մի քիչ հոգեբանության մեջ խորանալ և հասկանալ, որ այս մարդը խորը, ներսում իր արած ղալաթները լավ է հասկանում, չի կարողանում բացատրություն տալ, բայց ելքեր է փնտրում իր այդ արյունալի հետևանքներից ձերբազատվելու համար․ այն, ինչ անում էր մոտավորապես մարտի 1-ի հետ՝ ինքը հրահրեց, 10 զոհը եղավ, մինչև հիմա մաքրվում է դրանից։ Մենք գործ ունենք խորը բարդույթներ ունեցող անձնավորության հետ, որը տնօրնում է պետական լծակները և այդ խորը բարդույթները բերում են բազմաթիվ պրոբլեմներ երկրի համար»,- նշեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։



