Ադրբեջանի պուրակն եք քննարկում երեկվանից, այստեղ ելույթներ եք ունենում, հայատառա ստատուսներ եք գրում, դրանից ինչ-որ բան է փոխվելու: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով դա որևէ հետևանք չի ունենալու, դրա փոխարեն պետք է կոնկրետ աշխատանք տարվի և քաղաքակիրթ աշխարհին ուղերձներ հղել, Արտաքին գործերի նախարարությունը անգործության է մատնված:
«Այսօր ԱԺ նիստը բացվեց այդ պահվածքը դատապարտող ելույթներով: Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա: Իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն: Ձեր այսօրվա հայտարարությունները եւ վերջին 2 ամսվա հայտարարություններն իրար հետ բռնո՞ւմ են, չեն բռնում»,-ասաց նա:



