Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»...

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհ և Օրբելյաններ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արթուր Ղ․-ի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի և 39-ամյա Հրահատ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 22-ամյա Հասմիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարին փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։