Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը...

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ «Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում»,֊նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Մենուա Հովսեփյանն ապօրինի կալանավորվել է։