Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցը չի կալանավորվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհու՝ Արմինե Չոպչունցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։



