Գորիս տանող եւ Կապան-Շուռնուխ ճանապարհահատված...

ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածում մառախուղ է, իսկ Գորիս տանող եւ Կապան-Շուռնուխ ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց:

Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները»: