Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում դիտարկել է պե...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։

Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է Շամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին։

Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարների կառուցում, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։