Գնդեվազի միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել...

Հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է Գնդեվազում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանությունը հաղորդում է ստացել «Վայք» ԲԿ-ից, որ վիճաբանության ընթացքում 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց՝ մեկի ականջն են կտրել, մյուսի աչքն են վնասել։

«Տուժածներից մեկն ունեցել  է աջ ականջի պատռված վերք, մյուսը՝ ձախ ակնակապիճի կտրված վերք»,- հայտնել են ոստիկանությունից։

Ըստ տարածված լուրերի` ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամուլսարի հանքը շահագործողների կողմնակիցների ու դեմ արտահայտվողների միջև: