Գնաճի տատանողականությունը նվազելու է 2025-ին....

Տարեկան երեք տոկոս գնաճի թիրախ սահմանելը ավելի համահունչ է գների կայունության ապահովման նպատակին, քան 4-ը:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում դա տնտեսության ծախսերն է նվազեցնելու, որովհետեւ այն պրեմիան, որ մարդիկ ու բիզնեսը վճարում էին գնաճի տեսքով, դա լինելու է ավելի ցածր: Նաեւ նվազելու է գնաճի տատանողականությունը: Այսինքն բոլոր պարամետրերով մենք շատ ճիշտ ու նպատակադրված քայլ ենք իրականացրել»,-սաց ԿԲ նախագահը:

Նա ընդգծեց, որ այս տարի գնաճի սահմանված թիրախից ցածր ցուցանիշ կունենանք, իսկ 2025-ին կմոտենանք թիրախին. «Դրամավարկային քաղաքականության թիրախը, որ հունվարի 1-ից լինելու է 3 տոկոս, մենք մյուս տարի հասնելու ենք այդ թիրախին»,-ասաց Գալստյանը: