Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասեկոսե որակեց այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել.
«Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք»։
Հիշեցնենք՝ երեկ իր գործով դատական նիստին լրագրողների հարցերին ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանն ասել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։



