
Իշխանությունները շարունակում են ավելացնել հանրությանը ճնշելու իրենց ռեպրեսիվ գործիքները: Այս անգամ իշխանությունները, որոշելեն օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որով պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը պատժվում է տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով, պատժվում է տուգանքով՝ 500 հազարից մինչև 3 միլիոն դրամով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Դատախազությունն առավել հեռուն է գնացել և առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Ավելին՝ նախագծում զրպարտությունը դիտարկվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք:
Հասկանալի է, որ սա արվում է մարդկանց լռեցնելու համար: Ու սրանից առաջին հերթին տուժելու են հասարակ քաղաքացիները: Օրինակ դուք այս պատերազմում կորցրել են հարազատի, սեփականությունն ու ամբողջ կյանքում կուտակած միջոցները: Դուք փորձում եք իրավական ճանապարհով պատասխանատվության կանչել մեղավորներին, սակայն իրավապահները ոչինչ չեն անում և դուք հույսով դիմում են գլխավոր դատախազություն: Այնտեղ էլ ձեր խնդիրը անտեսում են և դուք բարկացած օրինակ գլխավոր դատախազին անվանում եք էշի տղա: ՈՒ այս դեպքում հերիք չէ, որ իրավապահները ձեր խնդիրը չեն լուծել, այլև ձեր բարկության արդարացի պորթկումը կօգտագործեն ձեր դեմ և ձեզ կզրկեն ազատությունից: Սա խնդիր է, որի մասին իրապես պետք է մտածել: