Գիտնականներին հաջողվել է վերծանել խիստ վնասված հնագույն արձանագրությունը, որը փորագրված է 2600-ամյա հուշարձանի վրա ժամանակակից Թուրքիայի տարածքում։
Հուշարձանը, որի վրա փորագրված են առյուծներ եւ սֆինքսներ, թուրքերն անվանում են «Արսլան Քայա»՝ «առյուծի ժայռ», գրել է Live Science-ը։
Արձանագրությունը վկայում է. «Մատերան». դա փռյուգիացիների աստվածուհու անունն է, որը հայտնի էր ժամանակակից Թուրքիայի տարածքում մ.թ.ա. 1200-1600թթ.։
«Նա հայտնի էր «պարզապես որպես Մայր»,- Live Science-ին ասել է Փենսիլվանիայի համալսարանի հին հունական պատմության եւ հնագիտության պրոֆեսոր Մարկ Մանը, որը հոդված է գրել փռյուգիական աստվածուհու մասին։
Նրա խոսքով՝ այլ հին մշակույթները նույնպես մեծարել են Մատերանին։
«Հույները նրան գիտեին որպես Աստվածամայր»,- նշել է Մունը՝ բացատրելով, որ հռոմեացիները նրան անվանել են «Magna Mater» կամ «Մեծ մայր»։
Այն ժամանակ, երբ հուշարձանը կառուցվել է, այս շրջանում, հավանաբար, կառավարել է Լիդիայի թագավորությունը, որը նույնպես մեծ հարգանքով է վերաբերվել Մատերանին, գրել է Մունն իր հոդվածում, որը հրապարակվել է Kadmos ամսագրում։