Ֆինանսների նախարարն ու Բելգիայի դեսպանն անդրա...

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, կարևորել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը: Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքեր ներդնել երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ: