Դոնալդ Թրամփը «կարող է Ուկրաինային միջուկային...

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային միջուկային զենք տրամադրել, որպեսզի վերջնականապես խանգարի Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, տեղեկացրել է փորձագետը Daily Express պարբերականին։

Այս ամիս ավելի վաղ Թրամփը վճռական հաղթանակ տարավ ընտրություններում, սակայն նրա հաղթանակը անհանգստություն առաջացրեց Ուկրաինայում՝ կապված այն բանի հետ, թե ինչ կարող է դա նշանակել ԱՄՆ աջակցության համար։

Սակայն, չնայած մտահոգություններին, որ Թրամփը կարող է ստիպել Ուկրաինային հրադադարի մասին անցանկալի համաձայնագիր կնքել, մի փորձագետ կարծում է, որ վերադարձած նախագահը կարող է այլ մոտեցում կիրառել։

Անվտանգության եւ պաշտպանության գծով փորձագետ Նիկոլաս Դրամոնդը հայտնել է, որ Թրամփը կարող է Ուկրաինային միջուկային զենք տրամադրել։

Հաջորդ չորս տարիների ընթացքում Ռուսաստանը կվերազինվի, բայց Ուկրաինան եւս կվերականգնվի, կվերազինվի եւ կպատրաստվի։ Այդ պատրաստությունը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը Ուկրաինային միջուկային զենք կտա։ Գործարքը կարող է կնքվել շատ հանգիստ, եւ Ուկրաինան հանկարծ կդառնա շատ հզոր»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է ասել, որ Ուկրաինային միջուկային զենք է տրամադրում, բայց եւ հայտնել, որ նա չի կարող մտնել ՆԱՏՕ։