Գեղարքունիքում վրաերթից մահացածը զինծառայող Ս...

ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել օգոստոսի 19–ին, Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարի մասնակցությամբ վրաերթից։

«Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,–ասված է հաղորդագրության մեջ։