Գեղարքունիքում Նիվան գլխիվայր հայտնվել է ձորո...

Հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։