
Ապրիլի 15-ի կեսգիշերից սկսած Գեղարքունիքի մարզի շրջաններում թեև ձյուն է տեղացել, սակայն բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթևեկության համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ավտոճանապարհները սպասարկող բոլոր կազմակերպությունները գիշերային ժամերից սկսել և առավոտյան շարունակել են իրականացնել ձնամաքրման, առանձին հատվածներում նաև աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Կեսօրին դրական ջերմաստիճանով պայմանավորված մարզի միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին արդեն ձնածածկույթ չկա։