Գեղարքունիքի դպրոցներում «ՀՀ վարչապետի գավաթ»...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների համար հանրապետության մարզերում անցկացվել են տեսական և գործնական սեմինարներ։ 

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սեմինարն անցկացվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում, Վարդենիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում, Մարտունի համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցում, Գավառ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում։ 

Սեմինար-պարապմունքներին մասնակցել են համայնքապետարանների սպորտի պատասխանատուներ, մարզադպրոցների ներկայացուցիչներ՝ 148 հոգի։ 

Սեմինարների ընթացքում Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի պատասխանատու Գրիգոր Համբարձումյանը մանրամասն ներկայացրել է հեծանիվն օգտագործելու կանոնները, տարբեր մրցաշարերում հեծանիվի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, աշակերտների մարզումների կազմակերպման նրբությունները։