ԿԸՀ տվյալներով՝ Գեղարքունիք համայնքի ղեկավարի ընտրություններում 370 քվեով ընտրվել է Զավեն Աբրահամյանը։ Նրա մրցակից Լևիկ Հարոյանը ստացել է 317 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից (1397) ընտրություններին մասնակցել է 702-ը։ 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։



