Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ բնակավայրի տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Հդեհի փաստով Եղեգնաձորի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը:



