Գերմանիայում հայտարարել են թմրանյութերից մահա...

Գերմանիայի Դաշնային կառավարության թմրամիջոցների դեմ պայքարի հարցերով հանձնակատար Բուրկհարդ Բլիներտը հայտարարել է երկրում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործումից մահացության «ցնցում և տագնապ հարուցող» աճի մասին: Այդ մասին տեղեկանում ենք  ТАСС գործակալությունից:

«2022 թ.-ին թմրամիջոցների օգտագործումից մահացության աճը շարունակվել է, Գերմանիայում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով մահացել է հանրապետության 1990 բնակիչ, ինչը 164-ով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- նշել է նա՝ հավելելով, որ այս վիճակագրությունը «ցնցում ու տագնապ է առաջացնում»:

Բլիներտը նաև նշել է, որ հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է թմրամիջոցներից մահացության դեպքերի մշտական աճ։ Այսպես, այդ ցուցանիշը կրկնապատկվել է 2012 թ.-ի համեմատությամբ, երբ թմրամիջոցների չարաշահումից մահացել էր 944 մարդ։