Գերմանիայում մարտի 7-ին երկրի մեքենավարների GDL արհմիությունն սկսել է մարդատար երկաթուղային տրանսպորտի հերթական գործադուլը, որը կտևի 35 ժամ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Գործադուլը պաշտոնապես սկսվել է գիշերվա ժամը 02:00-ին և կընդգրկի Գերմանիայի միջքաղաքային ու տարածաշրջանային երկաթուղային փոխադրումների մեծ մասը։ Բոլոր գնացքների միայն մոտավորապես մեկ հինգերորդն է աշխատելու երկու օրվա ընթացքում:
Իսկ մարտի 6-ի երեկոյան նման գործադուլ են սկսել բեռնատար փոխադրամիջոցների աշխատողները։ Գործադուլը բեռնատար փոխադրամիջոցների համար կշարունակվի մինչև մարտի 8-ի առավոտյան ժամը 05։00-ն, իսկ մարդատար փոխադրամիջոցների համար՝ մինչև այդ նույն օրվա ժամը 13։00-ը։