
Ուկրաինային աջակցելու կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Կարող եմ հաստատել, որ Ուկրաինայի հարցով շփման խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում», - նշել է նա:
Հունիսին և հուլիսին շփման խմբի երկու հանդիպումները տեղի են ունեցել առանց ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասնակցության: