Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվի...

Գերմանիայի ամենամեծ և ծանրաբեռնված օդանավակայանը, որը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, ստիպված է եղել չեղարկել մոտ 140 չվերթ: Պատճառը կլիմայական ակտիվիստների բողոքի ակցիան էր:

«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները ներխուժել են օդանավակայանի տարածք, ապա իրենց սոսնձել թռիչքուղու վրա: Նրանք կրել են «Նավթը սպանում է» գրությամբ ցուցանակներ, հայտնում է apnews.com-ը:

Որոշ ժամանակ անց օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է: