Շոլցը ծրագրում է առաջիկա շաբաթներին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Die Zeit-ին հայտնել են գերմանական կառավարության աղբյուրները։
Նրանց խոսքով՝ զանգի հայցը դեռ պաշտոնապես չի ուղարկվել Կրեմլին, սակայն Շոլցի շրջապատում ակնկալում են հեռախոսազրույցներ ՌԴ նախագահի հետ G20-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերին Բրազիլիայում։
Եթե խոսակցությունը կայանա, Շոլցը կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ով վերջին մեկուկես տարվա ընթացքում ուղղակիորեն կապ է հաստատել Պուտինի հետ։
Շոլցի և Պուտինի նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։ Հունիսին Շոլցը ARD հեռուստատեսության եթերում ասաց, որ կզանգահարի Ռուսաստանի նախագահին, եթե «խոսելու բան լինի»: