Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել է իր նմանակի՝ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսի հետ, որը շատ նման է իրեն։ Այս մասին Շոլցը գրել է X սոցիալական հարթակի իր էջում՝ կցելով նաև լուսանկար։
«Հաճելի է նորից տեսնել իմ նմանակ Քրիս Քունսին», - գրել է Գերմանիայի կանցլերը։
Համատեղ լուսանկարն X սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է նաև Քրիս Քունսը՝ գերմաներեն գրառում անելով․ «Ով ով է»։